Անդրեա Բելոտտին ամռանը կհեռանա «Տորինո»-ից
Իտալական «Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտտին 2022 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպորտային լրագրողը նշում է, որ թուրինյան ակումը առաջարկել է նոր պայմանագիր, սակայն Բելոտտի հրաժարվել է պայմանագրից։
Ընդգծենք, որ իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է հատկապես «Միլանը»։