«Միլանը» և «Ատալանտան» կպայքարեն «Լիվերպուլի» ֆուտբոլիստի համար
«Միլանը» և «Ատալանտան» ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիին, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Ռոսոներիները բելգիացուն դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչի պոտենցիալ երկարաժամկետ փոխարինող; Ակումբն այդ տրանսֆերի համար կպայքարի «Ատալանտայի» դեմ, քանի որ իրենք ևս ցանկանում են գնել Օրիգիին։
Բելգիացու հավանական տեղափոխության մասին այլ մանրամսներ հայտնի չեն։