Կալիֆոռնիայի անցակետում աշխատակիցները կրակել են ռուսաստանի քաղաքացիների մեքենայի վրա
Ամերիկացի մաքսավորը Կալիֆոռնիայի սահմանային անցակետում կրակել է երկու ավտոմեքենաների վրա, որոնցով Մեքսիկայից ուղևորվում էին Ռուսաստանի 18 քաղաքացիներ։
Fox News-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Սան Իսիդրո քաղաքի եւ մեքսիկական Տիխուանա քաղաքի սահմանային անցակետում։ «Ֆորդ» ամենագնացը և «Մերսեդես» մակնիշի սեդան ավտոմեքենաները մեծ արագությամբ շարժվել են սահմանակետի ուղղությամբ։
Մեքենաները խուզարկած ոստիկաններից մեկը կրակ է բացել մոտեցող մեքենաների վրա, իսկ Mercedes-ը հարվածել է ամենագնացին և մեքենաները կանգնել են։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Խուզարկության ժամանակ մեքենաներում հայտնաբերվել է ՌԴ 18 քաղաքացի, այդ թվում՝ մի քանի երեխա։ Ձերբակալվածները սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունեցել։ Երկու վարորդների մեղադրանք է առաջադրվել: