Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում, իհարկե, նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում:

Պրոբլեմները չեն կարող չավելանալ, քանի որ դրանք լուծելու փոխարեն Մոսկվան դատարկ աճպարարությամբ է զբաղված: Բռնել, Մոսկվայում հավաք են կազմակերպել, որի անունը, չգիտես՝ ինչու, դրել են «3+3», թեպետ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, իսկ Հայաստանը մասնակցել է զուտ, քանի որ գլխին զենք է դրված: Ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե պաշտոնականության պատրանք ստեղծելու համար Վրաստանի դրոշը չդնեին սենյակում, որտեղ վրացի ներկայացուցիչ չկար: Ժամանակին մեր հայրենական դեբիլներն էին իրենց սպիտակ «07»-ի վրա Կադիլակի նշան փակցնում: Հիմա նույն թերարժեքության բարդույթով ու մտավոր հետամնացությամբ է տառապում մի ամբողջ միջուկային գերտերություն:

Բնական է, որ Փաշինյանը ոչ մի միջանցք չի տալու ու հետևաբար Ալիևը Պուտինին կանգնեցնելու է այն փաստի առաջ, որ Լաչինով երթևեկող բոլոր մեքենաները պետք է ադրբեջանական մաքսակետերով անցնեն: Եթե այս պահի դրությամբ Ադրբեջանը գրեթե ամեն օր գնդակոծում է Արցախի բնակավայրերը, բայց մենք դրա մասին չենք իմանում, քանի որ դա կոծկվում է «ռազմավարական դաշնակցի» իմիջը չփչացնելու համար, ապա մաքսակետերը կոծկել հնարավոր չի լինի: Դա իր հերթին կնշանակի, որ Արցախը փաստացի ռուսական էքսկլավ լինելուց դե ֆակտո կդառնա Ադրբեջանի՝ դեռևս էքսկլավ: Բաքուն կորոշի` ով, ինչ ու ինչքան կներմուծի Արցախ:

Ամեն ինչ բարդանում է նրանով, որ Ալիևը Փաշինյանի հետ հինգ ժամ զրուցել է Բրյուսելում: Երկու կողմերը ԵՄ-ի հետ պայմանավորվել են դեմարկացիան հեշտացնելու համար ներգրավել եվրոպական փորձագետներին: Սա գուցե պակաս նվաստացուցիչ լիներ ՌԴ-ի համար, եթե համապատասխան փոխվարչապետերի բանակցությունները չտապալվեին Մոսկվայում:

Մյուս կողմից Թուրքիան, շատ արագացված տեմպերով, հարաբերություններ է կարգավորում Հայաստանի հետ: Բլումբերգի համապատասխան հոդվածը և Լիպարիտյանի բենեֆիսն ընդամենը հետին թվով այս ամենը զմրսող դրվագներ են: Շուտով կբարձրանա ռուս սահմանապահների անհրաժեշտության հարցը Հայաստանում: Նույն հարցը կբարձրանա Արցախում` ռուս խաղաղապահների առնչությամբ:

Առաջ գոնե զինվորներին գերի վերցնելով էին կարողանում Փաշինյանի սանձերը քաշել, հիմա էդ էլ չի ստացվում: Ասում է` կդատեմ գերիներին ու դատում է: Էս «փայլուն» կոմբինացիան էլ տապալվեց:

Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում... Այ քեզ անակնկալ...»: