Տիգրան Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը
«Նատալյա Ռոտենբերգի և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր: Այս մասին հայտնում են «Ալյանս» կուսակցությունից։
Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ եւ կգլխավորի կանանց շարժումը:
Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել։
Կանանց միության ղեկավարները վստահ են` կանանց ժամանակը եկել է»։