«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներին
Մամուլ

Ի՞նչ է սպասվում ՀՀԿ համագումարին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հաշված օրեր անց` դեկտեմμերի 18-ին, տեղի կունենա ՀՀԿ 17-րդ համագումարը: Ի՞նչ է սպասվում այդ օրը, եւ արդյոք համագումարը ենթադրում է նաեւ կուսակցության ներսում որոշակի փոփոխություններ, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր Կարինե Աճեմյանից: -Հանրապետական կուսակցությունը դժվարին ճանապարհ է անցել այս 3,5 տարիներին: Մեզ թիրախավորեցին, քրեական հետապնդումների ենթարկեցին, ամեն ինչ արեցին, որ այս կուսակցությունը փակվի ու վերջանա:

Բայց շատ լուրջ հիմքեր եւ բովանդակություն կա այս կուսակցության տակ դրված եւ, այնուամենայնիվ, թեպետ ոչ շատ, բայց նվիրյալներ կային, որոնք կարողացան պահպանել կուսակցությունը: ՀՀԿ-ն մշտապես գործել է եւ ոչ մի օր իր գործունեությունը չի դադարեցրել: Ինչ վերաբերում է համագումարին, այն օրենքի պահանջն է եւ պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, բայց պատերազմը խանգարեց: Այս ընթացքում ինքնամաքրման պրոցեսով անցանք, վերահաշվարկներ արեցինք, հասկացանք, որ այլեւս այդ ուռճացված թվերը, որոնք կային, եւ մարդիկ, որոնք հիմնականում իրենց անձնական շահից ելնելով էին ընդգրկված կուսակցությունում, պետք է մաքրվեն մեր շարքերից: Իհարկե, ամբողջապես դժվար է անել, թե մաքրել ենք, որովհետեւ միշտ լինում են տարրեր, որոնք սողոսկում են եւ ամեն կողմի վրա ուզում են ներկա լինել: Այստեղ արժանապատվության խնդիր կա, եւ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի միայն եւ միայն պետական եւ հայրենիքի շահերով` իր անձնականը ստորադասելով դրան: Գիտեք, սրանք ուղղակի բառեր չեն, կարծում եմ`այսպիսի մարդիկ, ցավոք, ոչ շատ, բայց դեռ կան եւ կարող են այնպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի գոնե այս ազգապահպան, բարոյական արժեքներ ներկրող կուսակցությունը կարողանա շարունակել իր ճանապարհը:

Անդրադառնալով փոփոխություններին` նշեմ, որ կուսակցության ծրագրում որեւէ փոփոխություն չի եղել, իսկ կանոնադրության մեջ բավականին փոփոխություններ ենք իրականացրել եւ համապատասխանեցրել ենք կուսակցությունների մասին օրենքին եւ մեր այս նոր իրավիճակին, որովհետեւ պետք է ճկուն լինել, հասկանալ տարածքային եւ առհասարակ մեր բոլոր կառույցների, կանանց եւ երիտասարդական խորհուրդների աշխատանքների հունը եւ ընթացքը: Այս առումով համագումարը կարծես ի մի է բերում մեր գործունեության արդյունքները: Ինչպես գիտեք, համագումարի ժամանակ նաեւ նախագահ ենք ընտրում եւ գործադիր մարմին:

Ասեմ, որ ՀՀԿ խորհրդում եւ գործադիր մարմնում փոփոխություններ լինելու են, որովհետեւ պարզապես մեծ հոսք ենք ունեցել: Ոմանք հեռացել են, բայց շատերն էլ այս ընթացքում անդամագրվել են եւ մեզ հետ պայքարել են: Կային մարդիկ, որոնք կուսակցական չեն եղել, բայց պետության դեմ ուղղված վտանգը զգալով` անդամագրվել են մեր կուսակցությանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։