Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 14-ին ժամը 15:21-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել:
Ժամը 15:22-ին փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել` 16:14-ին:
Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերի քաղաքի բնակիչին պատկանող, բնակելի տան մոտակայքում գտնվող, թիթեղյա հավաբունը՝ լրիվությամբ: