Ամանորը եկեղեցում դիմավորողների թիվը տարեցտարի ավելանում է. (տեսանյութ)
Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքերի մեջ է ընդգրկվում նաև այս օրերին մարդկանց հոսքը եկեղեցի:
Այս մասին Անդրադարձ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր Նոր տարին գալիս են դիմավորելու եկեղեցում:
«Կարծում եմ, մեզ համար, որպես հոգևորական, մեծ պատվի է սպասարկելու մարդկանց` հոգևորի հետ շփվելու կարիքը»,- ասաց Տեր Եսային:
Նա հայտարարեց նաև, որ Սուրբ ծննդյան տոնի առաջին մեկ շաբաթը Պահք է հայտարարվում: Տեր Եսային նկատեց, որ շատերն են իրեն հարցրել, թե ինչպես վարվեն Պահքի ժամանակ` Պահք պահել, թե օգտվել նոր տարվա ճոխ սեղանից:
«Հավատացնում եմ Ձեզ, եթե մադն իսկապես հավատացյալ է և ունի հավատք, ապա հնարավոր է չօգտվել ճոխ սեղաններից ու պահք պահել»,- ասաց քահանա Արթենյանը:
Մանրամասները` տեսանյութում