Արա Այվազյանը մտավախություն ունի` «3+2» ֆորմատը կարող է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը (տեսանյութ)
Պաշտոնապես հայտարարվում է, որ «3+2» ֆորմատը չպետք է խանգարի այն գործառույթներին, որոնք տեղի են ունենում այլ ձևաչափով, բայց մեզ քաջ հայտնի է և՛ Անկարայի, և՛ Բաքվի հայտարարություններն ու նպատակները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»,-ասաց Արա Այվազյանը:
Ըստ նրա շատ կարեւոր է, որ մեր ԱԳն-ի գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները: