Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի. երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները. Արա Այվազյան (տեսանյութ)
Սա հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից:
Նա նշեց, որ պաշտոնի չէ և չի կարող ասել, թե կոնկրետ ինչ կարող է լինել, բայց նկատեց, որ էական փոփոխություններ չեն լինի։
«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի: Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա: