Եղվարդում նավթավերամշակման նոր գործարան կկառուցվի
Այսօր կառավարությունը հաստատեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու մասին նախագիծը:
«ԱՐՄՕՅԼ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան: «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգվեց:
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ն գործարանի կառուցման շրջանակներում կներդնի շուրջ 16.8 մլրդ դրամ, որից մոտ 102.2 մլն դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար: Կստեղծվի 150 աշխատատեղ: