1 կգ էժան լոլիկի համար պատմություն ու hայրենի՞ք եք վաճառում. Կարին Տոնոյան
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիան և Երևանը բանակցում են....
Երևան-Ստամբուլ թռիչքներ են լինելու....
Ի՞նչ գնով... բացի մեր զավակների արյունից ու Արցախի հողերից էլ ի՞նչ եք զիջելու, վաճառակա՛ն մուրացիկներ: 1 կգ էժան լոլիկի համար պատմություն ու Հայրենի՞ք եք վաճառում, և մենք դա թո՞ւյլ ենք տալու....
Ես հավատում եմ, որ կհաղթի հայը, ոչ թե հայացած այլածինը, դաժան ժամանակներ ենք ապրում, բայց նման արհավիրքներ շատ է տեսել այս հողը.... և ապրել ու սրբացել է»: