Ախր ինչը, եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը, կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել. Արամ Վարդևանյան
Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն` աննախադեպ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Ախր ինչը, եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը, կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել ու չգիտակցել պատասխանատվությունը: Մարդկանց նկատմամբ նման խայտառակ խախտումները, նույնիսկ պատգամավորների նկատմամբ, ոչ միայն իրավական չէ, այն նաև բարոյական չէ: Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն ու վերջ: Ստիպված նորից ու նորից տեղադրում եմ Սահմանադրության 96-րդ հոդվածիԱՌԱՆՁԻՆ ու հստակ ՆՈՐՄԸ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից...»:
Տեսնում եք չէ` որքան պարզ է գրված, բայց ինչը կարող էր ստիպել գիտական աստիճան ունեցող դատախազներին այս նախադասությունը չընկալել, կամ իբր չընկալել... ու 4 ամսից ավելի կալանավորված պահել պատգամավորների: Բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ արձանագրում են»: