Բացի նոր ավտուբուսներից, Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավոտմեքենաներով (տեսանյութ)
Այս տարի Երևանի ձնամաքրման գործընթացն ամբողջությամբ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներ են համալրել համայնքային կառույցի ավտոհավաքակայանը:
«Սրանք բազմաֆունկցիոնալ, կատարելագործված մեքենաներ են, երկու սեղմավահանակով են, դիմացի հատվածում և ետնամասում ունենք ևս մեկ սեղմավահանակ, որը երթևեկելի երկու հատված է մաքրում: Այսինքն, մի մեքենան կատարում է համարյա երկու մեքենայի աշխատանք»,- նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Մինչև վերջերս քաղաքի բարձրադիր՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ձնամաքրման գործառույթը վերապահված էր կապալառու ընկերությանը: Տեխնիկական վերազինումը հնարավորություն տվեց համայնքին ստանձնել ողջ գործընթացի պատասխանատվությունը: ԵԱՍՄ-ն արդեն 124 միավոր տեխնիկա ունի, որից 62-ը կօգտագործվի ձնամաքրման նպատակով: