Ուգո Լյորիսը նոր պայմանագիր կկնքի «Տոտենհեմ»-ի հետ
Ուգո Լյորիսը բանակցություններ է սկսել «Տոտենհեմ»-ի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Football Insider-ը:
Ֆրանսիացի դարպասապահի պայմանագրի ավարտին մնացել է քիչ ժամանակ, ուստի ակումբն ու դարպասապահը ցանկանում են երկարաձգել այն։ Լյորիսը շարունակում է մնալ լոնդոյնա ակումբի թիվ 1 դարպասապահը։
Նա մասնակցել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի բոլոր 14 խաղերին: