Սահմանադրության փոփոխությունը արկածախնդիր որոշում էր, հանրաքվեն` ավանտյուրա
2015թ-ի գլխավոր քաղաքական ավանտյուրան Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա դիտարկմամբ Սահմանադրության փոփոխությունը արկածախնդիր որոշում էր, հանրաքվեն` ավանտյուրա:
«Արկածախնդիր որոշում էր սա, իշխանությունները հենց փողոցում հանրաքվեի օրն էին գումար բաժանում, իսկ ընդդիմադիրներին էլ ասում են` հսկեք իրավիճակը եւ հանրաքվեի անցկացումը»,- նշեց Արամ Սարգսյանը: