«Միլան»-ը ցանկանում է ձեռք բերել Լուկա Յովիչին
«Միլան»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչին, հայտնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբում հույս ունեն օգտվել մադրիդյան թիմի հետ իրենց ամուր հարաբերություններից՝ մրցաշրջանի վերջում 23-ամյա ֆուտբոլիստի հետ գործարք կնքելու համար:
Ենթադրվում է, որ Յովիչը բաց կլինի տեղափոխության համար, քանի որ նա շարունակում է պայքարել խաղադաշտում հայտնվելու համար։