Անտոնիո Կոնտեն ցանկանում է «Տոտենհեմ» բերել «Չելսի»-ի ֆուտբոլիստին
«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հայտնվել է «Տոտենհեմ»-ի հետաքրքրության կենտրոնում, հայտնում է The Daily Star-ը:
22-ամյա խաղացողի գործող պայմանագիրը կավարտվի հաջորդ ամառ, և նա դեռևս համաձայնության չի եկել լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Անտոնիո Կոնտեն ցանկանում է Քրիստենսենին «Տոտենհեմ» բերել անվճար, եթե «Չելսին» չկարողանա նրա հետ կնքել նոր պայմանագիր։