Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ․ Արտակ Զաքարյան

Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 

«Այն ժամանակ, «3+3» ձևաչափն անվանում էին նաև «Մեծ Կովկասի» ստեղծման գաղափար:

Դժվար չէ ենթադրել, որ «3+3» ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս էին թողնելու հավաքական Արևմուտքին: Այն հատկապես ուղղվելու է ՆԱՏՕ-ի, ԵՄ-արևելյան գործընկերության, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության նվազեցմանը: Բացի այդ, այս ձևաչափը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի գլխավոր խնդիրն է լիարժեք վերահսկողություն սահմանել Արևելքն Արևմուտքի, և Հյուսիսը Հարավի հետ կապող բոլոր տիպի հաղորդակցությունների վրա:

Որքան էլ, որ «3+3»-ի մասնակից պետությունները փորձեն համաձայնություններ գտնել միմյանց մեջ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի Արևմուտքից կախվածության իր աստիճանը, և հնարավոր չի լինելու այդ հարթակը լիարժեք ծառայեցնել իր նպատակին: Վրաստանն արդեն իսկ հնչեցրել է (Զուրաբ Աբաշիձե) իր մասնակցության անհնարինության մասին, ի նկատի ունենալով չլուծված հակամարտությունները:

Մեր կապիտուլյանտը՝ ի նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և Արցախյան չլուծված հակամարտությունը, նշել է, որ Հայաստանի մասնակցությունը հնարավոր է, պայմանով, որ «3+3»-ում չքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում:

Ալիևը, բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և իրենք գնում են Հրավային Կովկասում համագործակցության և խաղաղության նոր էջ բացելուն: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ադրբեջանը, իր նավթային և գազային խողովակներով լիովին կախված է Արևմուտքից և Թուրքիայից: Իրանին անհրաժեշտ է, որպեսզի իր հյուսիսային սահմաններին որևէ կերպ հնարավոր չլինեն ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայության հավանականությունը: Ռուսաստանը, որը նախկինում չէր ողջունել «3+3»-ը, այսօր շահագրգիռ է, որպեսզի գոնե Հարավային Կովկասում լինի հանդարտություն և կայունություն: Իսկ Թուրքիան` «3+3»-ը դիտարկում է, որպես «Մեծ Թուրանի» երազած գաղափարի իրականացման հնարավորություն:

Չնայած նրան, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ միմյանց նկատմամբ ունեն մնայուն հակասություններ կամ առնվազն ակնհայտ մրցակցություն, այնուամենայնիվ եթե նույնիսկ «3+3» կամ «3+2» ձևաչափը կազմավորվի, այն երկար համատեղել չի կարող: Ելնելով ռեգիոնալ անվտանգության ռազմավարական և տարամիտվող շահերից, ձևաչափը շատ արագ կարող է վերածվել «2+2+1+/-1» հարաբերակցության: Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան + Թուրքիա-Ադրբեջան + Իրան+/-Վրաստան: Իսկ այս պարագայում դժվար է լինելու կոնսենսուսի գալը, ինչը և ազդելու է ձևաչափի էֆեկտիվության վրա:

Հավանական է նաև այն տարբերակը, որ Արևմուտքը կոշտ ճնշումներ սկսի գործադրել Թուրքիայի վրա, ինչպես նաև Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ պարբերաբար խոչընդոտի ձևաչափի գործունեությանը: Այդ դեպքում «3+3»-ը կարող է վերածվել «3+3»-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան:

Ակնհայտ է նաև, որ այսօր «3+3» ձևաչափի գործարկման հարցը կրկին օրակարգ է բերվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով փոխվել են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունն ու կոմունիկացիաների վերահսկողությունը:

Պատահական չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ևս խիստ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար և վերջինս շարունակ պարտադրում է այդ անթույլատրելի օրակարգը: Այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, անկախ «3+3»-ի հետագա ճակատագրից, Հարավային Կովկասում ձեռք են բերում լուրջ առավելություն:

Հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացած թուրք-ադրբեջանական, ինչպես նաև պակիստանյան համատեղ զորավարժությունները (Բաքվի հռչակագիր) կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի համար պայքարն առաջիկայում կարող է վերածվել կոշտ քաշքշուկի, ինչն էլ ավելի է սրելու առանց այդ էլ դարերով չկարգավորվող հակասություններն ու մրցակցությունը:

Առավել քան վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջիկա տարիներին փորձելու են պայմաններ ստեղծել Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերման համար, որում ձգտելու են ստանալ նաև Արևմուտքի աջակցությունը: Միայն այդ պայմանով Արևմուտքը կարող է համաձայնվել, նույնիսկ ինչ-որ կերպ աջակցել ձևաչափի կայացմանը:

Սակայն, արդյո՞ք Արևմուտքը, կամ Ռուսաստանն ու Իրանը մինչև վերջ վստահում են Թուրքիային: Իսկ գուցե սա գլոբալ խաղացողների աշխարհաքաղաքական ժամանակավոր «զբաղմո՞ւնք» է, որը փորձելու է որոշ ժամանակ աչք փակել առկա հակասությունների վրա և արտաքուստ համագործակցության պատկեր ստանալ:

Իսկ ի՞նչ ենք անելու մենք Արցախի չլուծված հակամարտության, Հայոց Ցեղասպանության ճանաչման, անվտանգային ամուր երաշխիքների և ինքնուրույն միջազգային քաղաքականության հարցերում՝ դեռևս անհայտ է:

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր: Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլև մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: Եվ տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ։