Իլհամ Ալիևը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքին։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 14-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այցի ընթացքում պարոն Ալիևը կմասնակցի նաև Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին»,- ասվում է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ։