Զլատան Իբրահիմովիչը հերթական ֆենոմենալ ցուցանիշն է գրանցել
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Ուդինեզեի» դեմ խաղում իր հերթական գոլն է հեղինակել:
Այս գոլը շվեդ ֆուտբոլիստի համար 300-րդն էր եվրոպական թոփ 5 լիգաների հանդիպումներում։ 40-ամյա հարձակվողը դարձավ 2000 թվականի հունվարի 1-ից ի վեր երրորդ խաղացողը, ով հաջողության է հասել։
Թոփ 5 առաջնություններում Իբրահիմովիչը գոլեր է խփել «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի», «Ինտերի», «ՊՍԺ»-ի և «Միլանի» կազմում։ Այս ընթացքում թոփ-5 լիգաներում ավելի քան երեք հարյուր գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն (483) և Լիոնել Մեսսին (475):