Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալի պաշտպանը չի ներկայացել
Վարզգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը սկսվեց և հայտարարվեց 10 րոպե ընդմիջում:
Այս անգամ ևս մեղադրյալներից մեկի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստի: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընդմիջումից հետո Արա Զաքարյանը ներկա կլինի նիստի դահլիճում և դատը չի հետաձգվի: Դահլիճում ներկա են ինչպես սպանված կուրսանտի, այնպես էլ մեղադրյալների հարազատները: