Ֆրանսիայում փակվել է 21 մզկիթ
Ֆրանսիայում 21 մզկիթ փակվել է «ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, ևս վեցը կփակվի: Այս մասին տեղական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Միաժամանակ, Դարմանենը քննադատել է հանրապետականներին և ծայրահեղ աջերին՝ նշված օրենքի ընդունմանը կողմ չքվեարկելու համար, ինչի շնորհիվ, ըստ նրա, Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ են փակվել նման մեծ թվով մզկիթներ։
«Ֆրանսիայում ստուգված ևս 36 մզկիթների գործունեությունը հատուկ փոփոխության չի ենթարկվել, քանի որ նրանց գործունեությունը չի հակասում հանրապետության օրենքներին։ Նրանցից ոմանք դադարեցրել են արտաքին ֆինանսավորում ստանալը, մզկիթներից մեկն աշխատանքից ազատել է ծայրահեղականության մեջ մեղադրվող իմամին»,- ընդգծել է վարչության պետը։