Իրանում նշում են, որ արևմուտքից միջուկային գործարքին վերադառնալու առաջարկներ չեն ստացել
Արևմտյան երկրներն առ այսօր չեն ներկայացրել միջուկային գործարքին վերադառնալու համաձայնագրի իրենց առաջարկները։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, ով գլխավորում է պատվիրակությունը Վիեննայում կայացած խորհրդակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանն Արևմուտքից 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու առաջարկներ չի ստացել»,- ասել է Բաղերին՝ հավելելով, որ Թեհրանը տարբեր առաջարկներ է ներկայացնում՝ հիմնված համաձայնագրի պայմանների իր տատանումների վրա։
Հինգշաբթի օրը Վիեննայում կայացավ բանակցությունների հաջորդ փուլը, որի ընթացքում Իսլամական Հանրապետությունը կողմերին ներկայացրեց միջուկային համաձայնագրի երկարաձգման մասին նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի վերաբերյալ երկու փաստաթղթերի տեսքով։