ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ ԱբրահամյանԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակելԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիՄիշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ
Թրամփը Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի, Զելենսկու և Սիրիայի նախագահի հետԱվինյանը վարչարարական տեռnր է ուզումԵրևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները իրականացրել են զորավարժական թռիչքներԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. Շարմազանով
Հասարակություն

Ոչ մեկին չեմ ցանկանա ունենա այն ապրումները, ինչ մենք են ունեցել. Հայրենադարձված ռազմագերին հարցադրումներ է անում ու սպասում պատասխանների. «Փաստինֆո»

2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված 62 շիրակցիները 44 օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել մարտերին, մասնակցել Ջրականում ընթացող ռազմական գործողություններին, ապա վերադարձել Շիրակի մարզի Ոսկեհասկ կոչվող մոբիլիզացիայի զորքեր։ Պատերազմն ավարտվել էր ու շաբաթներ անց կրկին հրաման են ստացել նոյեմբերի 27-ին դուրս գալ ու ուղևորվել Լաչինի (Բերձորի) հատված, որտեղ պետք է հերթափոխ կատարեին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է հայրենադարձված ռազմագերիներից Սոկրատը (անունը փոխված է), որը եւս գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մանվելի հետ միասին (անունը փոխված է)։ Վերջինիս հետ զրույցը «Փաստինֆո»-ն ներկայացրել է դեկտեմբերն 10-ին։

Սոկրատի հետ զրույցը եւս նպատակ ուներ հնարավորինս վերականգնել դեկտեմբերի 13-ի իրադարձությունները. Ինչպես կորցրեցինք երկու գյուղ ու ինչպես ստացվեց, որ մի ամբողջ գումարտակ գերեվարվեց։

Ճանապարհ՝ դեպի Խծաբերդ -Հին Թաղեր

Պատերազմից հետո շիրակցիները ծառայությունը պետք է անցկացնեին Լաչինում, սակայն հետագայում պարզել են, որ փոփոխություն է եղել։ Հրամանատարը հայտնել է, որ 100 հոգանոց խմբին ուղեկցում են այլ վայր եւ մարտական հերթափոխ պետք է իրականացնեին Խծաբերդ-Հին թաղերի շրջանում։ Ասում է՝ կոնկրետ մարտական գործողությունների պլանին ծանոթ չէին, ոչ էլ տեղամասին։ Տեղյակ էին միայն, որ նշված վայրում պետք է կատարեին մարտական հերթափոխ։ Թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց իրենք պետք է առանց տեղանքին ծանոթանալու հենց նշված վայրում իրականացնեին հերթափոխը՝ մեր զրուցակիցը չգիտեր։

«Փոխել ենք Արցախի ինչ- որ Մոբի։ Տեղամասը գտնվում էր ծովի մակարդակից 3000-ից ավելի մետր բարձրության վրա։ Ինչքան հնարավոր էր բարձրացել ենք «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ դրանից հետո ոտքով ենք շարունակել ճանապարհը։ Գիշերն ենք հասել դիրքեր, որտեղ հրամանատարը տեղակայել է մեզ։ Նրան առաջին ու վերջին անգամ տեսել ենք այնտեղ։ Ասել է՝ «դուք գտնվելու եք այս դիրքում, հետագա գործողությունների համար կկապվեմ ձեզ հետ»,- պատմելը Սոկրատը՝ նշելով, որ այդ դիրքերում տեղակայվել են 62 հոգով։ Հրամանատարը խոստացել էր վերադառնալ մյուս 38 հոգուն տեղավորելուց հետո, սակայն էլ չեն տեսել նրան։

Գերությունից վերադարձածը հիշում է՝ դիրքը կահավորված չէր, չեն եղել խրամատներ, այլ միայն մի քանի հատ վրան։ Հարմարությունները փորձել են ստեղծել տղաները՝ իրենց հնարավորությունների սահմաններում։

«Չունեինք ոչ մի բան։ Մեզ հետ բարձրացրած սնունդն է եղել, որից մի հինգ օր օգտվել ենք, ջուր չենք ունեցել, հետո արդեն կապվել ենք հրամանատարի հետ եւ ինքը տեղ է նշել, որտեղից գնացել ենք սնունդ ենք բերել, բայց դա եղել է արահետ՝ անտառի միջով՝ 15-20 կմ»։

Տարածքը հանձնված է, պետք է դուրս գանք

Տարածքում հերթափոխ իրականացնողները ոտքով ու ձիով մի քանի ժամ ճանապարհ են անցել, որ 2-3 օրվա համար սնունդ բարձրացնեին։ 17 օր գտնվել են նույն տեղում՝ նայած խոստացել էին, որ 15 օրից նրանց փոխարինելու են գալու, իսկ արմավիրցիներից տեղեկացել էին, թե ժամանակ է դրված՝ դիրքը հանձնելու համար։

«Մենք 100 -ով էինք գնացել, բայց 38-ը ուրիշ տեղ է գնացել։ Մեզնից վերև գտնվում էին Արմավիրի ՄՈԲ-ի զորքերը։ Խոսակցություն է եղել, որ մենք պետք է մինչև ժամը 17։00-ը լքենք տարածքը, որովհետև հանձնված է, պետք է դուրս գանք, գալու են տարածքը վերցնեն։ Մինչև այդ փորձել ենք հրամանատարի հետ կապվել, ասել է՝ «տենց բան չկա, հանգիստ մնացեք, հեսա գալու են ձեզ հերթափոխեն»,- պատմել է հայրենադարձված ռազմագերին։

Սոկրատը եւս վերահաստատել է մյուս ռազմագերու խոսքերը՝ ունեին հրաման չկրակելու, ինչ դեպք էլ լիներ, քանի որ հրադադարի պայմանագիր էր կնքվել։

«Անմիջական հրամանատարից ունեինք հրաման՝ Ղազարյան Արսենից, որ ինչ դեպքում էլ լինի, չպետք է կրակենք, որովհետև իրենք գալու են ռուս խաղաղապահների հետ, եթե ինչ- որ հարց լինի՝ «մեզ տեղյակ պահեք, մենք կկապվենք՝ հարցի լուծումը կտանք»»,- հիշում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ հակառակորդի տեղաշարժը նկատել էին, անգամ հարազատներն էին զանգում հետաքրքրվում, թե արդյոք շրջափակման մեջ չեն։

«Արդեն ինչ- որ խոսակցություններ կային, անընդհատ զանգում էին ու հարցնում ՝ դուք շրջափակման մե՞ջ եք գտնվում, ասում էինք, նման բան չկա։ Բայց տեսնում էինք տեղաշարժերը, որ քիչ-քիչ մոտենում էին մեզ, բայց ծնողին չես կարող ասել, որ տենց բան կա։ Դե որքան հնարավոր է՝ տեսնում էինք տեղաշարժը։ Բարձր էինք գտնվում ու մառախուղ էր։ Որքան տեսանելիությունը պարզ էր՝ նկատել էիք»։

Գերեվարվածներ և զոհեր՝ Արմավիրի ՄՈԲ-ում

Հադրութի երկու գյուղերը կորցնելու օրը դիրքերից մեկում եղել էր դիմադրություն ու հայ զինծառայողներից փորձել էին կանխել թշնամու առաջխաղացում, որի հետեւանքով 9 հայորդի զոհվել էր։ Հայրենադարձված երկու ռազմագերիների հետ զրույցում հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ մի դիրքում կազմակերպվել էր դիմադրություն, իսկ մյուսում՝ ոչ, ինչին ի պատասխան տղաները պնդեցին, որ իրենց հերթափոխի ժամանակ կրակոցներ չեն եղել ու այն տեղանքում, որտեղ ծառայություն են իրականացրել կրակոցների ձայներ չեն լսել։ Մանվելի փոխանցմամբ՝ դեպքի մասին իմացել են արդեն գերության մեջ՝ Բաքվում, որ Արմավիրի ՄՈԲ-ի դիրքերից մեկում կրակոցներ են եղել։

«Արմավիրի մոբիլիզացիայի դիրքերից մեկում է եղել, կրակոցները մեզ մոտ չեն լսվել ու այդ մասին տեղեկություն ստացել ենք արդեն գերեվարվելուց հետո։ Իմացանք, որ ունեցել են 9 զոհ, երկուսը՝ գերեվարված։ Նրանք մեզ հետ Բաքվի բերդում են եղել, հետ են եկել մեզանից շուտ»,- ասել է Մանվելը՝ նշելով, որ նրանց մեկ անգամ է տեսել Բաքվի բերդում ու չի կարողացել զրուցել՝ իմանալու համար, թե ինչպես են արմավիրցիները գերեվարվել. «Հոկտեմբերյանի մոբիլիզացիայից երկու հոգի կային Բաքվում, որ մեզանից երկու-երեք ժամ առաջ էին գերեվարվել»։

Իջեք դիրքերից, ինչ հնարավոր է վերցրեք՝ մենք ձեզ կսպասենք...

Շարունակելով զինակցի խոսքը՝ Սոկրատը նշեց, որ դիրքերի վերևում հերթապահողներից լսել էին մինչև ժամը 5-ը դիրքից դուրս գալու մասին, բայց 62 շիրակցիները չեն շտապել լքել տարածքը, կապ են հաստատել հրամանատարության հետ, որոնք նախ վստահեցրել են, որ չկա նման բան, իսկ ավելի ուշ արդեն հրաման են ստացել իջնել դիրքերից ու հանդիպել ճանապարհին։

«Ղազարյանից հրաման է եղել 4.30-5-ի կողմերը, որ «դուք իջեք, վերցրեք ձեր հետ ինչ հնարավոր է։ Կոնկրետ տեղ է նշել, որ այդ տեղում մեզ կսպասի, որ մենք տուն ենք գնալու, բայց մինչ դա խոսակցություն է եղել, որ պետք է գան հերթափոխի։ Մեր՝ այնտեղ գտնվելու 12-13-րդ օրը խոսել ենք իր հետ, որ մոտենում է հերթափոխը, ինքը ասել էր, որ 15 օրից կփոխարինեն, բայց հնարավոր է մեկ, երկու օր ձգձգվի, մինչև իրենք գան տեղ հասնեն՝ ասել ենք կսպասենք։ Այդ ընթացում ոչ ոք չի եկել հերթափոխի, իսկ 17-րդ օրն ասում էր դուրս եկեք, գնում ենք տուն։ 62 հոգով, անտառների միջով՝ 2-3 ժամվա ճանապարհ էր, իջանք, գնացինք հասանք այն տեղամասը, որ նշել էր, բայց այնտեղ չենք տեսել Ղազարյանին, ոչ էլ մեզ սպասող ինչ-որ մարդու»,- հիշում է մեր զրուցակիցը ու, հաստատելով Մանվելը խոսքերը, նշում, որ փորձել են կապ հաստատել Ղազարյանի հետ՝տեղեկանալու, թե ինչպես դուրս գան, ո՞ւր գնան, սակայն կապ հաստատել չի հաջողվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: