Իսակովի պողոտայում բախվել են «Chevrolet»-ը և «Ford Transit»-ը
Այսօր, դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց բախվել են «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերա տիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ իրենց լավ են զգում։Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։