Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին
Քաղաքականություն

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական. Եթե ազգովի միանանք, այս վիճակից դուրս կգանք. ՀՀ նախագահը՝ Կատարի հայ համայնքին (տեսանյութ)

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանին ողջունել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Կատարի
հայոց թեմի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Պողոս վարդապետ Թինքճյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-կատարական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշելով, որ Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատունը բացվել է Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին և ասել, որ դա բարեկամության առանձնահատուկ քայլ է։ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն»,- ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով իր աշխատանքային այցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս այցելության ընթացքում հանդիպեցի էմիրին, Էմիր հորը, շեյխուհի Մոզային և այլ պաշտոնատար անձանց: Նրանք կրկին հաստատեցին իրենց ջերմ վերաբերմունքը մեր պետության և ժողովրդի նկատմամբ ու համագործակցելու պատրաստակամությունը:

Այդ համագործակցությունը տարբեր ուղղություններով ենք ենթադրում, նախ և առաջ՝ մշակույթի և կրթության ոլորտում: Խոսքը «Կատարի հիմնադրամի» մասին է: Հիմնադրամի և շեյխուհի Մոզայի հետ մասնավորապես խոսեցինք ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական համակարգերի ու ստարտափերի համագործակցության մասին: Շեյխուհի Մոզան տարիներ առաջ մեկ օրով Հայաստանում է եղել, շատ տպավորված է և մտադիր է վերստին այցելել։

Կան ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստան-Կատար տնտեսական հարաբերություններին: Դրանք կարող են լինել, օրինակ, զբոսաշրջային ոլորտում, որտեղ Կատարը հսկայական ներուժ ունի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ցավոք սրտի, այդ ներուժը ևս իրացված չէ: Հայաստանում զբոսաշրջությունը սկզբունքորեն կարող է մի քանի անգամ մեծանալ, և դա կարող է հսկայական ներդրում բերել մեր երկրին: Էական է նաև համագործակցությունն արդեն պետական մակարդակով ինստիտուտների միջև՝ էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Շատ էական եմ համարում Կատարի պետական ինստիտուտների, Qatar Investment Authority-ի հետաքրքրությունը և ուշադրությունը Հայաստանի հանդեպ որպես ներդրումային երկիր:

Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել ոչ միայն այս երկիր, այլև ԱՄԷ, իսկ վերջերս առաջին անգամ ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Սաուդյան Արաբիա՝ երկիր, որի հետ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Եվ ես ուրախ եմ ասել, որ այդ այցելությամբ և իմ հանդիպումներով արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերություններ ստեղծվեցին: Այնտեղ էլ նույն ջերմ վերաբերմունքը տեսա: 30 տարի դիվանագիտական հարաբերություն չունենք, իսկ երկրի ղեկավարն ամենաջերմ խոսքերն է ասում մեր ժողովրդի մասին:

Մենք պարտավոր ենք առաջ գնալ, դա կյանքի տրամաբանությունն է: Հայերիս ամենամեծ արժեքներից մեկը գոյատևման շատ ուժեղ զգացողությունն է։ Եթե կարողացել ենք գոյատևել Մեծ եղեռնից հետո, կարողացել ենք վերականգնվել, աշխարհի տարբեր կենտրոններում՝ Կատարից մինչև Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոսկվա, մեզ վերագտնել, հեռավոր Սիբիրի քաղաքներում եկեղեցի ու դպրոց կառուցել, հայ մնալ, ուրեմն ունակ ենք, ապագային նայել, վերականգնվել և առաջ գնալ:

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրեցինք, ունենք գերության մեջ տղաներ և պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամ է: Բայց նաև պետք է ապագայի մասին մտածենք: Եթե այսօր չմտածենք, հետո ավելի մեծ դժվարության ենք հանդիպելու:

Եթե կարողանանք ունենալ հստակ տեսլական, ծրագիր, կարգապահություն, նվիրվածություն, ազգովի միանանք, վստահ եմ, այս վիճակից դուրս կգանք: Մեր ժողովրդի անցյալն ապացուցում է, որ մենք ունենք բոլոր բարձրագույն արժեքները, որպեսզի դուրս գանք այս վիճակից և մտածենք հետագա հաղթանակների մասին՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական»: