Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը
Մամուլ

Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը

«Փաստ» թերթը գրում է․

«Տպավորություն է առաջանում, թե օրենքներն ու պատասխանատվության դաշտը միայն հասարակ քաղաքացիների ու հատկապես իշխանություններին քննադատողների ու ընդդիմադիրների համար են։ Կարծես թե օրենքը միայն նրա համար է, որ մահակի պես օգտագործվի ընդդիմադիր գործիչներին լռեցնելու ու հետապնդելու հարցում։ Իշխանություններն ինչքան ցանկանում, այնքան էլ խախտում են Սահմանդրության ու օրենքների սահմանած նորմերը, իսկ եթե ընդդիմադիրների վրա բիծ գտնելու համար նույնիսկ չկան նախատեսված իրավակարգավորումներ, ապա դրանք կարելի է ստեղծել կամ հորինել։ Ու հորինված և կարված գործերը բացարձակ մեծամասնությամբ այնքան խղճուկ են, այնքան ճչացող անօրինականությամբ, որ ճանապարհի կեսից քանդվում են ու չեն հասնում իրենց հանգրվանին։

Արդյունքում օդում կախված է մնում միայն այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց անօրինական, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի քմահաճույքներով իրականացվող հետապնդումների համար։ Ուշագրավ է, որ իշխանական բազմաթիվ նախաձեռնություններ ու կարված գործեր նույնիսկ ՍԴ-ի մակարդակով են ճանաչվում սահմանադրությանը հակասող։ Այսպես, օրինակ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում է երկրորդ նախագահը։ Երեկ էլ հրապարակվեց ՍԴ որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ:

Ըստ ՍԴ-ի, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այսինքն, Բարձր դատարանը ամրագրեց այն, ինչ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրության մեջ, ինչ արձանագրում էին բոլոր ադեկվատ իրավաբանները, բայց ինչի հետ ոչ մի կերպ համաձայն չէին դատախազությունն ու մի քանի դատավորներ:

Ստացվում է, որ այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն ապօրինի կալանքի տակ են պահվել, այնինչ դեռ ամիսներ առաջ պետք է ազատ արձակված լինեին։ Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը և նրա հրահանգով մածունը սև են հայտարարում, ինչի արդյունքում տուժում են մարդիկ: Հիմա՝ դժվար թե: Բայց Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, սա պետք է հիշի ցանկացած ոք, ով նորից կշարունակի Նիկոլի քմահաճույքների համար տրորել Սահմանադրությունն ու օրենքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։