Կրկին սպանություն Երևանում
Newspress.am-ի տեղեկություններով` Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի` մարմնական տարբեր վնասվածքներով: Սպանվածը 28-ամյա Արթուր Նազարյանն է:
Սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: