ԱՄՆ-ը 20 մլն դոլար կծախսի ուկրաինական սահմանների ամրապնդման համար
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունը ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր՝ ուղղված Ուկրաինայի սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Ուկրաինայի գերատեսչության ներկայացուցիչներին։
«Ծրագրի մեկնարկը կսկսվի 2022 թվականի հունվարին, և աջակցության ընդհանուր գումարը դիտարկվում է 20 միլիոն դոլարի չափով»,- ասել է ամերիկյան դեսպանատան թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային կապերի բաժնի ղեկավար Սառա Լանգենկոմպը։
Տեղեկատվության համաձայն՝ նախագիծը հաշվի է առնում Ուկրաինային անօդաչու սարքեր, հատուկ մեքենաներ, սարքավորումներ և սահմանները պաշտպանելու համար անհրաժեշտ այլ իրեր տրամադրելու հնարավորությունը։
«Մենք խոսում ենք առաջին հերթին պետական սահմանի գծային ստորաբաժանումների հրատապ և առաջնահերթ կարիքների ապահովման մասին, մեր անձնակազմի պաշտպանության մասին»,- պարզաբանել է Պետական սահմանային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Նիկիֆորենկոն։