Կոլումբացի զինվորները կրակել են խաղաղ բնակիչների վրա՝ կոչում ստանալու համար
Կոլումբիայի բանակի 21 զինվոր և մեկ քաղաքացիական անձ մեղավոր են ճանաչվել 247 անձանց սպանությունների մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով JEP Խաղաղության հատուկ դատարանին։
«JEP-ը փաստացիհայց է ստացել Ազգային բանակի 21 անդամներից և մեկ քաղաքացիական անձից երկրի հյուսիս-արևելքում առնվազն 120 անպաշտպան մարդկանց և Կարիբյան ափին ևս 127 մարդկանց սպանության համար»։
Ըստ JEP-ի՝ 2002-2008 թվականներին զինվորականների կողմից սպանությունների զոհ է դարձել առնվազն 6402 մարդ: Դիակները փոխանցվել են որպես Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի պարտիզաններ, որոնք սպանվել են գործողությունների ժամանակ։ Սպանություն իրականացրած զինվորները ստացել են կոչումներ։