Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել էՓոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ կապի ընդլայնման ուղղությունԲացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատունՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Արխիվ

Ինչի՞ց է վախենում բնապահպանության նախարարը

Նախօրեին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփել է բնապահպանական տարին. առաջին անգամ նախարարը խիստ կարևոր ոլորտն ամփոփել է հույժ գաղտնիության պայմաններում. հրավիրված են եղել մեծամասամբ հեռուստաընկերություններ: Ի՞նչ ուներ թաքցնելու այս տարի Ա. Գրիգորյանը, եթե ինչպես նախարարն է նշել, 2015-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Արարատյան դաշտում ապօրինի հորերի կոնսերվացման և փականային ռեժիմի խնդիրները լուծելու արդյունքում խնայվել է 620մլն 194 հազար խմ, իսկ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 8 սմ-ով, 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 մանրաձուկ և այլն:

«Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 8 սմ-ով»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:

Նշենք, որ Սևանա լճի մակարդակի 8 սմ-ով բարձրացումը իրոք ձեռքբերում է, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին ոռոգման և թե այլ նպատակներով Սևանա լճից ավելի ջրաքանակ է վերցվել՝ ոռոգման հիմնավորումով, որը բավականին կասկածելի էր, քանի որ մինչև 260 մլն խմ ջուր վերցնելը չլուծեց ոռոգման խնդիրները: Նախատեսված է Սևանից ոռոգման նպատակով վերցնել 170 մլն խմ: Հավելենք, որ մինչև 2030թթ-ը պետք է Սևանա լճի մակարդակը հասնի 1903.0 մետրի, իսկ տարեկան 8 սմ-ի բարձրացնելու դեպքում, այն պարագայում, երբ այժմ Սևանի մակարդակը 1900.21 մետր է, 1903.0 մետրին ԲՆ-ն կհասնի մոտավորապես 2065 թ-ին: Այս մասով Արամայիս Գրիգորյանը լռել է: Թե ինչո՞ւ է դանդաղ բարձրանում Սևանը և խախտվելո՞ւ է արդյոք 3 մետր բարձրանալու ծրագիրը: Հաջորդը, բնապահպանական կազմակերպությունները ֆիքսել էին, որ Արփա-Սևան թունելից ջուրը հոսում է ոչ թե Սևանա լիճ, ինչպես պետք է հոսեր, այլ ուղղվում է Եղեգիս գետ, որի վրա շուրջ մեկ տասնյակից ավելի ՀԷԿ-եր են աշխատում, նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ով նաև երկար տարիների Արփա-Սևան թունել ԲԲԸ-ը տնօրենն էր, իսկ այժմ Արփա-Սևան-ը ղեկավարում է Հակոբ Հակոբյանի որդին՝ Պարույր Հակոբյանը, իսկ ինքը՝ Հակոբ Հակոբյանը «Արփա-Սևան» ընկերության հիմնական բաժնետերն է՝ 55%, և այսպես երկար ու ձիգ տարիներ Հակոբյանները կարողանում են Սևանի մակարդակը պահել խելամտության սահմաններում, նաև ջրով են ապահովում Եղեգիս գետի ՀԷԿ-երը: Իսկ Արփա-Սևան թունելը, որը պետք է ջրով ապահովեր լիճը, արդեն քանի տարի է վերանորոգվում-վերանորոգվում և չի վերանորոգվում:

«2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 մանրաձուկ»,- ասել է Արամայիս Գրիգորյան:

Արդեն գրեթե 10 տարի է Սևանա լիճ է լցվում տարեկան մոտ 60 մլն դրամի մանրաձուկ, հիմնականում գեղարքունի և ամառային իշխան: Այն, որ Սևանա լիճը համալրվում է ոչ անհրաժեշտ ձկնատեսակներով, ահազանգում են ձկնաբանները, մասնավորապես, ձկնաբան Սամվել Պիպոյանը, այս մասին նաև խոսում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նշվում է, որ չի ստուգվում մանրաձկների տեսակարար կազմը և մրցույթը շահած ձկնարդյունաբերական ընկերությունները պատվերը չկորցնելու համար ԲՆ-ին են տրամադրում տարբեր սաղմոնների տեսակներ կամ այլ ձկնատեսակներ, որոնք հնարավոր է խախտեն լճի էկոհամակարգը:

Բնապահպանության նախարարությունը այս լուրը հերքեց, առանց պարզաբանելու, թե ինչպե՞ս է գնման պրոցեսում տեղի ունենում մինչև 7 սմ մանրաձկան ստուգումը:

«2015-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Արարատյան դաշտի արտեզյան ավազանում խնայվել է 620մլն 194 հազար խմ»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:

Նշենք, որ 2000-ականների բուռն ձկնագործունեությունից հետո և գրունտային, և Արտեզյան ավազանի հորիզոնները նվազել են, Արարատյան դաշտին սպառնում է անապատացման վտանգ, քանի որ ջրերի նվազմանը զուգահեռ, դաշտի վերին շերտի խոնավությունը պակասում է և գտնվելով կիսաանապատային գոտում, բուսականությունը հողի խորքում չգտնելով խոնավության աղբյուր` չորանում է, այլ պորցեսներ ևս տեղի են ունենում, որոնք կհանգեցնեն անապատացման: Հավելենք, որ 2010-2013թթ. գրունտային ջրերի մակարդակների նվազել է 0,6 մ-1,8 մ-ով: Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է խմելու և ոռոգման ջրից: Այս ընթացքում ապօրինի հորեր են փակվել կամ կոնսերվացվել, սակայն ինչպես փաստում են Արարատի մարզի բնակիչները, վերջին տարիներին, կանոնավոր մոտ կես մետր ջուրը նվազում է և բնապահպանության նախարարության բոլոր գործողությունները՝ ուղղված դաշտում ջրի խնայմանը, դեռևս արդյունքները չեն տալիս, քանի որ ԲՆ-ն փակում է արդեն ոչ պիտանի հորերը, որտեղ վաղուց ջուր չկա, կամ պարզապես անհանգստանցում է «հասարակ մահկանացուներին», իսկ այն ձկնաբուծարանները, որոնք Արարատյան դաշտը տանում են անապատացման՝ չեն կարող անհանգստացնել: Պահպանվող տարածքների, անտառահատումների, հանքարդյունաբերության և ոլորտի այլ խնդիրներին կանդրադառնանք հետագայում: