Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին
Քաղաքականություն

Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ամփոփում ենք այս տարվա կատարած աշխատանքը։

Ուրախ եմ նաև ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին։ Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ Ղազախստանի նախագահության շրջանակներում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված ջանքերի համար։ Ակնհայտ է, որ անդամ-պետությունների և Հանձնաժողովի միջև լավ համակարգված փոխգործակցության, ինչպես նաև անդամ-պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում Միության դերի բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումների ընդունման ֆոնին նախագահությունը կարելի է համարել չափազանց արդյունավետ։

Հարգելի գործընկերներ,

Միության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումից մեկ տարի անց կարելի է խոսել շատ հուսադրող միջանկյալ արդյունքների մասին։

Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը և ԵԱՏՄ-ում փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը։

Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումն է, որ հզոր խթան կհանդիսանա մեր պետությունների տնտեսական և արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի ակտիվացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման համար։

Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է հումքի համաշխարհային գների տատանումների և համաշխարհային ճգնաժամային երևույթների սրման համատեքստում։

Բացի այդ, պարզ է, որ ծառայությունների առևտուրը, որը դարձել է ժամանակակից համաշխարհային տնտեսության դինամիկ բաղադրիչ, նոր խթան է զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար։ Նման պայմաններում մեծանում է ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ծառայությունների արտահանումների ավելացման նշանակությունը, որոնց ծավալը դեռ այնքան էլ նշանակալի չէ։ Ազատականացման ծրագրերի իրականացման մոնիտորինգը և ԵԱՏՄ-ի և անդամ-երկրների ծառայությունների շուկայի վերլուծությունը հնարավորություն կտա ձևակերպել դրա գործունեության մի շարք խնդիրներ և շարունակել հետագա կառուցողական աշխատանքը՝ փոխըմբռնման և բոլոր անդամ-երկրների շահերը հաշվի առնելու հիման վրա։

Մենք նաև պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը։

Աշխարհում առկա գնաճային երևույթներն ու գների աճը ևս մեկ անգամ հաստատում են այդ անհրաժեշտությունը։ Ռազմավարության մեջ ընդգծված միավորման արդյունավետ զարգացման մեկ այլ առանցքային բաղադրիչ է՝ միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի լայն ցանցի ստեղծումը։

Այս համատեքստում, կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի և հեռանկարների առկայությունը։ Եվ չնայած նոյեմբերի սկզբին Երևանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, միջանկյալ համաձայնագրի երկարաձգումն այս ժամկետով միանգամայն արդարացված է։

Տարիների ընթացքում մենք մշակել ենք երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր։ Այս խնդիրների լուծումն ամփոփված է ԵԱՏՄ-ի՝ 2022 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում, որտեղ ամրագրված են հաջորդ տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները՝ պոտենցիալ հեռանկարային ոլորտների շեշտադրմամբ:

Հարգելի գործընկերներ,

Եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ձևավորվել է բավականին կայուն ինստիտուցիոնալ բազա, կարգաբերվում է ընդհանուր շուկայի աշխատանքը, կան որոշակի հաջողություններ միջազգային համագործակցության ոլորտում։ Միևնույն ժամանակ, ապագային վստահ նայելու համար այս փուլում մենք պետք է արդեն ստեղծվածը հարմարեցնենք փոփոխվող ներքին ու արտաքին պայմաններին։ Սա շարունակական աշխատանք է, ինչի վկայությունն է Երկրորդ մեծ արձանագրության համաձայնեցումը։

Բացի այդ, ակնհայտ է, որ զարգացման առաջադեմ տեմպերի հասնելը հնարավոր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական շղթաների, համատեղ ինժեներական լաբորատորիաների, տեխնոլոգիական համակարգերի և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով։

Արդյունաբերական ներուժի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ Իսկ սա նշանակում է գերարագ հաշվողական ենթակառուցվածքի և միկրոէլեկտրոնիկայի արտադրական բազայի ավելի լայն օգտագործում: Այս ռեսուրսները փոխկապակցված են զարգացման մեջ և պահանջում են համատեղ ջանքեր:

Ընդգծեմ, որ Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս։

Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա լուրջ հավելում կդառնա թվային վերափոխման գործընթացում, ինչպես նաև էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցնելու է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել և վերահաստատել բոլոր անդամ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ի շահ Միության»։

Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ԵԱՏՄ 2022 թվականի բյւուջեի նախագծին, ինրչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի: