Իրանը իր ուժերն է կուտակում երկրի արևմուտքում՝ Իսրայելի վրա հարձակվելու համար. Բենի Գանց
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իրանը իր ուժերն է կուտակում երկրի արևմուտքում՝ Իսրայելի վրա հարձակվելու համար, հայտնում է Jpost-ը։
«Մենք պատրաստվում ենք նման հարձակման և կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է պաշտպանության նախարարը Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո։