Պակիստանի թալիբները հրաժարվում են երկարաձգել հրադադարը
Պակիստանի թալիբների շարժում հրաժարվել է երկարաձգել հրադադարը Պակիստանի հետ, հաղորդում է Dawn.com-ը:
Շարժման եկավարությունը մեղադրել է իշխանություններին թալիբների հետ վեց կետից բաղկացած պայմանավորվածությունները չկատարելու և զինյալների դեմ ռազմական գործողությունները շարունակելու մեջ։ «Նման պայմաններում հրադադարի պայմանագրի երկարաձգումն անհնար է», - ասել է շարժումը;
Պակիստանի թալիբների առաջնորդ Մուֆթի Նուր Վալի Մահսուդը ձայնագրության մեջ գրոհայիններին կոչ է արել ժամը 12:00-ից հետո վերսկսել հարձակումները Պակիստանի բանակի վրա։
Նոյեմբերի 8-ին պաշտոնական Իսլամաբադն ու Պակիստանի թալիբների շարժումը պայմանավորվել են մեկամսյա ժամկետով հրադադարի մասին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել շարժման հետ բանակցությունների ընթացքում, որոնց օգնել են թալիբները։