«Վեսթ Հեմ»-ը ցանկանում է գնել Էդեն Ազարին
Ըստ El Nacional-ի՝ «Վեսթ Հեմ»-ի առաջարկը չի ընդունվել Մադրիդի «Ռեալ»-ի փլեյմեյքեր Էդեն Ազարի տրանսֆերի համար։
Ակումբը Ազարի համար առաջարկել էր 25 միլիոն եվրո։
Մադրիդյան ակումբը պատրաստ է բաժանվել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստից։ Ազարը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա, սակայն նրա դիմաց մադրիդյան թիմը պահանջում է 50 միլիոն եվրո գումար։