Մարսելոն կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ցանկանում է վերադառնալ իր հայրենի Բրազիլիա և հանդես գալ «Պալմեյրասում»։
Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: 33-ամյա ձախ պաշտպանը «Սանտյագո Բեռնաբեուում» է 2007 թվականից, սակայն այժմ պայքարում է կանոնավոր խաղաժամանակ ստանալու համար։
Նշվում է, որ Մարսելոն կարիերան ավարտելուց առաջ ցանկանում է հանդես գալ Բրազիլիայում։