Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում. Նազարբաև
Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը երկար տարիների տարաձայնություններից հետո, կարծում եմ, որ մենք բոլորս այդ կարծիքին ենք։
Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում ասացինք, հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի այն դիտորդ դառնա ԵԱՏՄ-ում»,- ասել է Նազարբաևը ԵՏՀ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով։