Ջո Բայդենը կողմնակից է աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ զինված ուժերի երկարաժամկետ ներկայությանը
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմնակից է աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ զինված ուժերի երկարաժամկետ ներկայությանը, սակայն դեմ է օկուպացիոն արշավներում պետությունների անվերջ ներգրավմանը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Ջո Բայդենը կարծում է, որ ամերիկյան զորքերի առկայությունը Եվրոպայում թույլ չի տալիս տարածքային հարձակում մայրցամաքում ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի վրա։
«Նախագահը կարծում է, որ ամերիկացի զինվորականների ներկայությունը Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում նույնպես անհրաժեշտ է՝ Չինաստանի կողմից աճող մարտահրավերի պատճառով», - ասել է Բայդենի օգնականը։