«Արսենալը» ցանկանում է գնել Լուկաս Վասկեսին
«Արսենալը» ուշադիր հետևում է Լուկաս Վասկեսի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, իսպանացի բազմակողմանի ֆուտբոլիստը, ով կարող է գործել որպես աջ պաշտպան կամ լայն հարձակվող, մտածում է Սանտյագո Բեռնաբեուից հեռանալու մասին։
Ֆուտբոլիստը Կարլո Անչելոտիի օրոք թիմում ստանում է շատ քիչ խաղաժամանակ։ Նշենք, որ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ ևս։