Կառավարությունը հաստատեց չաշխատող կանանց մայրության նպաստ ստանալու կարգը
Կառավարությունն այսօր հաստատեց չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու կարգը:
Համաձայն դրա, հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:
«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: