Չինաստանի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի նավթի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Պայթյունը որոտացել է այս առավոտյան Խունապու քաղաքային արդյունաբերական տարածքում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկել: Ներկայումս հրդեհի տարածքը հսկողության տակ է: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: