Ես հայց եմ ներկայացրել սուտ խոսելու հետ կապված. Դատարանում պատասխան կտաք. Ալեն Սիմոնյանը՝ Արեգնազ Մանուկյանին (տեսանյութ)
Արեգնազ Մանուկյանն ասում է` պետք է քրեականացվի պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Հայաստան դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթին։
Ըստ նրա, եթե պետք է քրեականացվի սուտը, ապա առաջինը պատասխանատվության կենթարկվի հենց Արեգնազ Մանուկյանը, իր շրջագայությունների ու անձնական այլ տվյալների մասին սուտ տեղեկություններ տալու համար։
«Եթե ձեզ թվում է, որ դուք այստեղ ելույթ եք ունենում, մարդիկ էլ կարճ հիշողություն ունեն, պետք է աչքերը ճպճպացնեն ու իրենց էլ թվա, որ մարդիկ այդ ամենը չեն հիշում, չարաչար սխալվում եք»,-ասաց նա` հավելելով, որ ինքը դատի կտա Արեգնազ Մանուկյանին։
«Ես հայց եմ ներկայացրել իր սուտ խոսելու հետ կապված: Դատարանում պատասխան կտաք»: