Օկուպացված Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել
Ադրբեջանի Ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել՝ կապված օկուպացվամ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում երկու մարդու մահվան հետ,ովքեր մահացել են ականի պայթյունից:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, ժամը 08:30-ի սահմաններում։ Սակրավորների խումբը ականապատ տարածքից դուրս է բերել մահացածների դիերը և հանձնել համապատասխան կառույցներին։
Նշվում է,որ մահացածները օկուպացված Քարին տակ գյուղում վերականգնողական-շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերության աշխատակիցներ էին։