Մեմֆիս Դեպայը կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից
Մեմֆիս Դեպայը, ըստ El Nacional-ի, «Բարսելոնա»-ում ընդամենը կես մրցաշրջան անցկացնելուց հետո բաց է առաջարկների համար։
Հոլանդիայի հավաքականի հարձակվողը ամռանը տեղափոխվել է Իսպանիա որպես ազատ գործակալ, սակայն հայրենակից Ռոնալդ Կումանը հեռացել է «Կամպ Նոուից», և նա կարող է ևս հեռանալ թիմից։
Նշվում է, որ Չավիի գալով Դեպայը կարող է ունենալ խաղաժամանակի խնդիր, ուստի ցանկանում է արդեն հիմա բանակցել այլ ակումբներ տեղափոխվելու համար։