Կիևը պատրաստ է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք հարցին մոտենում ենք կառուցողական և պատրաստ ենք գնալ զիջումների, բայց միայն Ռուսաստանի կողմից փոխզիջումների պայմանով», - ընդգծել է նա։
Կուլեբայի խոսքով՝ Ռուսաստանի պահանջները պետք է լինեն ռացիոնալ ու օրինական։
«Մենք հույս ունենք մեր արևմտյան գործընկերների օգնության վրա ռուս-ուկրաինական սահմանին էսկալացիայի դեպքում «աննախադեպ պատժամիջոցների» փաթեթի տեսքով, որը կհանգեցնի «ռուսական տնտեսության համար աղետի», - ասել է նա։