«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում
«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին, փոխարտգործնախարարների մակարդակով կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով մեր նախագահ և Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի առաջարկած 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, Թուրքիան կներկայացնի փոխարտգործնախարար դեսպան Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։