Սաակաշվիլին ներկա չի լինի այսօր կայանալիք դատավարությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկա չի լինի Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կայանալիք դատավարությանը՝ պետական սահմանի ապօրինի հատման գործով։ Այս մասին երկրի նախկին ղեկավարը գրել է Facebook-ում։
«Առողջական պատճառներով ես չեմ կարողանա մասնակցել դատավարությանը»,- հայտնել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը՝ Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու գործով։ Գործով մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի։