Երևանն ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել է ՄԱԿ-ի դատարանի որոշումից 3 օր առաջ. Ադրբեջանի ԱԳՆ
Դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել այդ ականապատ քարտեզները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի շրջանակներում բարձրացվել է նաև ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը, եւ Բաքուն ներկայացրել է ականի պայթյունից զոհված քաղաքացիների անունները։