Թբիլիսիում պայթյունների ձայներ են լսվում
Թբիլիսիի որոշ թաղամասերի բնակիչներ սոցիալական ցանցերում գրում են ուժեղ ցնցումների ու պայթյունների ձայների մասին, գրում է Interpressnews.ge-ն։
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի բնակիչների շրջանում առաջին վարկածը երկրաշարժ է եղել, Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը պաշտոնապես հայտնել է, որ ցնցումներ չեն եղել։
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուժեղ ցնցումները և պայթյունների ձայները կարող են կապված լինել Վազիանիում նախատեսվող զորավարժությունների հետ։